Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրացական սփյուռքի համար նոր կառույց կստեղծվի կրթության նախարարությանն առընթեր

Վրացական սփյուռքի համար նոր կառույց կստեղծվի կրթության նախարարությանն առընթեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կրթության նախարարությանն առընթեր ստեղծվելու Է սփյուռքի վարչություն: Այդ մասին հայտարարել Է գերատեսչության ղեկավար Միխայիլ Բատիաշվիլին Գերմանիայում վրացական սփյուռքի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բատիաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ միասին պաշտոնական այցով գտնվում Է Գերմանիայում, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվում:

Նախարարի խոսքով՝ արտասահմանում ապրող վրացիներն իրենց հայրենիքի ամենամեծ երկրպագուներն են, եւ հենց նրանց համար Է աշխատելու նախարարությանն առընթեր նոր վարչությունը, որը մշտական կապի մեջ կլինի սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Նախարարը վրացական սփյուռքի ներկայացուցիչներին խոստացել Է, որ նրանք ապահովված կլինեն դասագրքերով, բացի այդ, տարբեր քաղաքներում կբացվեն վրացական մշակութային կենտրոններ եւ կշարունակվի հեռավար ուսուցումը. այս նախագիծը փորձնական ռեժիմով իրականացվում Է Լոդոնում: Ներկայում Վրաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր գործում Է սփյուռքի հետ կապերի դեպարտամենտը:

Անցած շաբաթ Սալոմե Զուրաբիշվիլին ուղեւորվել Էր Ֆրանսիա, որտեղ հանդիպում Է ունեցել վրացական սփյուռքի հետ եւ նրանց պատմել այն նախաձեռնությունների մասին, որոնք այդ ուղղությամբ պլանավորված են Վրաստանի նախագահի վարչակազմի կողմից: Զուրաբիշվիլին խոստացել Է, որ Վրաստանում ամառային ճամբար կբացվի արտասահմանում ապրող վրացի երիտասարդության ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ Թբիլիսիում տեղեկատվական կենտրոն կբացվի սփյուռքի ներկայացուցիչներին սպասարկելու համար, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]