Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանի կառավարությունը պետք Է պաշտոնաթող լինի. Նազարբաեւ

Ղազախստանի կառավարությունը պետք Է պաշտոնաթող լինի. Նազարբաեւ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փետրվարի 21-ին հայտարարել Է հանրապետության կառավարությանը պաշտոնաթող անելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես՝ որպես նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, ընդունում եմ հետեւյալ որոշումը: Գտնում եմ, որ կառավարությունը պետք Է պաշտոնաթող լինի: Նոր կառավարությունը պետք Է գործուն քայլեր մշակի կենսամակարդակի բարձրացման, տնտեսության խթանման, ռազմավարական խնդիրների իրագործման ուղղությամբ»,-ասված Է Նազարբաեւի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Ղազախստանի ղեկավարի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am