Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱԿ-ը կոչ է անում միանալ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հիշատակի երթին

ՀԱԿ-ը կոչ է անում միանալ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հիշատակի երթին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից:

«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին եւ կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաեւ հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ։

Կարեւորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս քայլը, Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ մարտի 1-ին հրավիրում է երթ` Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակ, որը նվիրված կլինի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]