Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալեքսանդր Սարգսյանը 11,5 միլիոն դոլար է վճարել հարկային և այլ ակտերով. ԱԱԾ-ում քրեական գործն ընթացքի մեջ է

 Ալեքսանդր Սարգսյանը 11,5 միլիոն դոլար է վճարել հարկային և այլ ակտերով. ԱԱԾ-ում 
քրեական գործն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանը պետությանն անհատույց 18,5 միլիոն դոլարին համարժեք դրամ փոխանցելուց զատ նաև 11,5 միլիոն դոլար վճարել է հարկային պարտավորությունների, չարաշահումների և այլ ակտերով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է գանձվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակում է քննվել և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին:

Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը և ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց. «Թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը: Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որևէ բան չեմ պայմանավորվել»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ալեքսանդր Սարգսյանն իր բանկային հաշիվներից մեկին ունի 30 միլիոն դոլար և խոստացել է այն վերադարձնել պետությանը»:

Մի քանի օր առաջ «Արմենպրես»-ը վարչապետի աշխատակազմից տեղեկացել էր, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք դրամ:

Քրեական գործը քննվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]