Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի հակամարտության կարգավորումը մնում Է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը. գլխավոր քարտուղար

Ուկրաինայի հակամարտության կարգավորումը մնում Է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը. գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորումը մնում Է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ուկրաինայի հակամարտության կարգավորումը մնում Է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը: ԵԱՀԿ-ն շարունակում Է օժանդակել ապաԷսկալացմանը տեղերում եւ պաշտպանում Է հակամարտությունից խաղաղ դուրս գալուն ուղղված ջանքերը»,- ասել Է Գրեմինգերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը փետրվարի 21-22-ին անցկացվում Է Վիեննայում:

Նա նշել Է, որ անհանգստացած Է կողմերի միջեւ աճող անվստահությունից, որն սպառնալիքի տակ Է դնում Մինսկի համաձայնությունների իրականացումը, որոնք «շարունակում են մնալ խաղաղության տանող՝ այսօրվա դրությամբ լավագույն եւ փաստորեն միակ ճանապարհը»:

«Ազովի ծովի եւ Կերչի նեղուցի շուրջ տիրող լարվածությունը խորապես անհանգստացնում Է մեզ»,-հավելել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]