Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել

Արտակ Զեյնալյանն ու  ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը  արդարադատության ոլորտում 
փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրում արդարադատության ոլորտին առնչվող դրույթներին, ՀՀ պրոբացիոն ծառայությանը էլեկտրոնային վերահսկողության անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու հնարավորություններին, դատաիրավական, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունների մշակմանը, բանտային պայմանների բարելավմանն ու առնվազն երեք քրեակատարողական հիմնարկները նորերով փոխարինելու առաջիկա տարիների ծրագրերին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]