Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ԱՄՀ-ի ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն  ԱՄՀ-ի ներկայացուցչի հետ քննարկել է 
երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն  ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, նոր ներդրումների ներգրավման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման, ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությանն ու շարունակականության ապահովմանը, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]