Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնում հայտարարվել են BRIT Awards 2019-ի հաղթողները

Լոնդոնում հայտարարվել են BRIT Awards 2019-ի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The 1975 բրիտանական ինդի-ռոք խումբը (Մանչեսթր) BRIT Awards 2019 երաժշտական մրցանակի հաղթող Է դարձել «Լավագույն բրիտական խումբ» եւ «Տարվա լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգերում: Պարգեւների հանձնման արարողությունը փետրվարի 20-ի երեկոյան տեղի Է ունեցել Լոնդոնի 02 համերգային հարթակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լավագույն բրիտանական սոլո կատարող» անվանակարգում մրցանակը շնորհվել Է Ջորջ Էրզային, ով կատարել Է Shotgun երգը, որի հոլովակը YouTube-ում դիտել Է ավելի քան 157 մլն մարդ: «Լավագույն բրիտանական սոլո երգչուհի» Է հայտարարվել Ջորջա Սմիթը, որը հանդես Է գալիս R&B ժանրում: Շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսը «Լավագույն պրոդյուսեր» կատեգորիայում BRIT Awards-ի իր առաջին պարգեւն ստացել Է 16 անվանակարգերից հետո: Երգչուհի Դուա Լիպայի հետ համատեղ աշխատանքը, որը կրում Է One Kiss անվանումը, նրանց հաղթանակ Է բերել նաեւ «Տարվա լավագույն սինգլ» անվանակարգում: «Ես այստեղ եմ գալիս արդեն մի քանի տարի եւ երբեք որեւԷ բան ասելու հնարավորություն չեմ ունեցել»,-իր տպավորություններն Է կիսել Հարիսը:

The Carters ամերիկյան ամուսնական դուետը՝ Բեյոնսեի եւ Ջեյ-Զիի մասնակցությամբ, պարգեւ Է ստացել «Լավագույն օտարերկրյա խումբ» անվանակարգում: ԱՄՆ-ից երգչուհի Արիանա Գրանդեն ճանաչվել Է «Լավագույն օտարերկրացի սոլո երգչուհի», իսկ կանադացի ռեփեր Դրեյքը՝ «Լավագույն օտարերկրացի սոլո կատարող»: «Երաժշտության բնագավառում ակնառու ավանդի համար» պարգեւն ստացել Է ամերիկացի երգչուհի Փինքը, որը հանդիսատեսների առջեւ հանդես Է եկել 10-րոպեանոց շոուով: Բրիտանացի երգիչ Էդ Շիրանն իր կարիերայի մեջ հերթական BRIT Awards-ն Է ստացել «Միջազգային հաջողություն» անվանակարգում: BRIT Awards-ը հիմնվել Է 1977 թվականին Ձայնագրման ինդուստրիայի բրիտանական ասոցիացիայի կողմից: Այդ մրցանակը համարվում Է ամերիկյան Grammy-ի բրիտանական նմանօրինակը: Անցյալում այդ մրցանակի դափնեկիրներ են դարձել The Beatles, Oasis խմբերը, ինչպես նաեւ Ռոբբի Ուիլյամսը, Դեւիդ Բոուին, Ադելը, Լեդի Գագան եւ բազմաթիվ այլ հայտնի կատարողներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]