Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը կվերագործարկվի մարտի կեսերին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը կվերագործարկվի 
մարտի կեսերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը կվերագործարկվի մարտի կեսերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Նա նշեց, որ նոր կայքում կտեղադրվի հիմնադրամի գործունեության մասին ողջ ինֆորմացիան:

Անդրադառնալով բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ այս պահին հիմնադրամի միջոցներն ավելի պակաս են,քան  ստանձնած պարտավորությունները: «Մեր առաջիկա ծրագրերը, որոնք նախատեսել ենք ապագայի համար, մեծ գումարների հետ են կապված, որոնք դեռ չունենք»,-հավելեց նա:

Վարչապետի տիկինն ընդգծեց, որ հանդիպել է հարկատուների հետ, առաջարկել ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ: «Խոշոր կազմակերպությունները ունենում են ռազմավարություն տարվա մեջ նվիրատվություն անել որևէ հիմնադրամի, և ինձ համար կարևոր է, որ այս կազմակերպությունները առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան մեր հիմնադրամի գործունեության մասին և իրենց տարվա բյուջեն ձևավորելիս, եթե ունենան իքս գումար, միգուցե նախընտրեն մեր ծրագրերից մեկը ֆինանսավորել»,-ասաց Հակոբյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]