Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

Արարատ Միրզոյանն ու  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են 
համագործակցության նոր հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգիռ է շարունակելու ընթացիկ բոլոր ծրագրերը եւ համագործակցության նոր հորիզոններ բացել:

«ՄԱԿ-ը անգնահատելի աշխատանք է կատարում մարդկության համար: Հայաստանի խորհրդարանին վստահորեն կարող եք համարել ձեր դաշնակիցը բոլոր ուղղություններով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՄԱԿ-ի մասնագիտացված գրասենյակների հետ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները

Շոմբի Շարփը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ խորհրդարանը ժողովրդի կամարտահայտության առանցքն է:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը:

ՄԱԿ-ի հայաստանյան ընտանիքի հետ Ազգային ժողովի գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների մակարդակով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]