Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նեպտունի նոր՝ 14-րդ արբանյակն ստացել Է Հիպոկամպ անվանումը

Նեպտունի նոր՝ 14-րդ արբանյակն ստացել Է Հիպոկամպ անվանումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպտուն գազային հսկայի տասնչորսերորդ արբանյակը, որը հայտնաբերվել Է 2013 թվականին Hubble աստղադիտակի միջոցով, անվանվել Է ի պատիվ Հիպոկամպի՝ հին հունական դիցաբանության՝ ձկան պոչով ծովաձիու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունը:

Ինչպես ենթադրում են ամերիկացի հետազոտողները, Հիպոկամը Պրոտեոսի՝ Նեպտունի՝ չափերով երկրորդ արբանյակի բեկորն Է: Այն առաջացել Է մի քանի միլիարդ տարի առաջ գիսաստղի հետ Պրոտեոսի բախման հետեւանքով:

Հիպոկամպը Նեպտունի ամենափոքր լուսինն Է. դրա տրամագիծը հավասար Է ընդամենը 34 կիլոմետրի: Արբանյակը գտնվում Է մոլորակից 12 հազար կիլոմետր հեռավորության վրա, դրա շուրջը պտույտի ժամանակամիջոցը կազմում Է շուրջ 23 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]