Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիայում ակտիվիստները փակել են ճանապարհները անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատի պատճառով

Կատալոնիայում ակտիվիստները փակել են ճանապարհները անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Համընդհանուր գործադուլ են կազմակերպել աշխատավորների մի քանի խոշոր արհմիություններ, որոնք հանդես են գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, եւ ուսանողները:

«Թղթի վրա նրանք պահանջում են սոցիալական քաղաքականության բարելավում, 35-ժամյա աշխատանքային շաբաթ եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում, բայց ցուցարարները գործադուլի ընթացքում դրոշներ են պարզել՝ հաջակցություն անջատողականության եւ կարգախոսներ են վանկարկում, որոնցով կոչ են անում ազատել այն 12 անջատականներին, որոնց այժմ դատում են Մադրիդի Գերագույն դատարանում»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Բողոքավորներից ոմանք կենդանի շղթաներ են կազմել, որպեսզի արգելափակեն երթեւեկությունը Կատալոնիայի ավտոճանապարհներից մի քանիսում: Մի քանի ճանապարհների վրա ցուցարարները այրվող անվադողեր են նետել: Տեղական տրանսպորտային դեպարտամենտների ներկայացուցիչների տվյալներով՝ երթեւեկությունը խախտվել Է Բարսելոնայում եւ Կատալոնիայի տասնյակ ավտոճանապարհներին, իչնպես նաեւ խափանումներ են դիտվում երկաթուղային տրանսպորտի երթեւեկության մեջ:

Մադրիդում դատաքննությունն սկսվել Է անցած շաբաթ եւ, ինչպես սպասվում Է, կտեւի առնվազն երեք ամիս: Իսպանիայից Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել Է 2017 թվականին: Մադրիդն այն անօրինական Է համարում: Անկախության շարժման առաջնորդներին մեղադրում են Իսպանիայից անջատվելու շուրջ հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման, ինչպես նաեւ 2017 թվականին անկախության միակողմանի հռչակման մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]