Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, թե ինչու Ուրցաձոր համայնքում ՊՎԾ-ն ստուգումներ չի սկսել

Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, թե ինչու Ուրցաձոր համայնքում ՊՎԾ-ն 
ստուգումներ չի սկսել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը շնորհավորեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած Ռաֆիկ Անդրեասյանին, ապա հիշեցրեց, որ ավելի վաղ այցելել էր նշված համայնք՝ ականջալուր լինելով Անդրեասյանի դեմ համայնքի բնակիչների դժգոհություններին։ «Մենք այդպես էլ ընթացք չտվեցինք ստուգումներին, քանի որ նման անհրաժեշտություն չտեսանք։ Ուսումնասիրություն ուղղակի չսկսեցինք, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսն ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել, փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում կրկին ընտրվել է համայնքի ղեկավար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]