Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, քրգործերն արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի. Վանեցյան

Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, քրգործերն արդյունք են 
ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չի կարող իրականացվել:

«Նման բան չկա, իսկ իմ դեմ դատական հայց ներկայացնելը ցանկացած քաղաքացու իրավունքն է, դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե՝ ոչ: Քաղաքական հետապնդման որևէ միտում չկա, Սեդրակ Քոչարյանի հետ կապված ԱԱԾ հաղորդագրությամբ առավել օբյեկտիվ ներկայացրել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, «ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ և մեղադրանք առաջադրել»:

Նրա խոսքով՝  փողերի լվացման վերաբերյալ հարուցվել է ծավալուն քրեական գործ, որի վերաբերյալ առավել չի կարող խոսել:

«Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ, նրանք անձամբ ինձ որևէ բան չեն արել, որ ես նրանց ընտանիքի հետ կապված խնդիր ունենամ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, և ես որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող չեմ կարող որևէ անձնական խնդիր ունենալ այդ ընտանիքի հետ: Քրեական գործերը արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի, որի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը եկել է նրան, որ կա հանցակազմ և հարուցվել է քրեական գործ: Ես խնդրում եմ մի անձնավորեք այդ հարցը»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեդրակ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ-ին՝ անմեղության կանխավարկածի խախտման համար:ծ

Իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու  (Մարտի 1-ի գործով) և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]