Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Ճապոնական տիեզերական զոնդն սկսել Է հեռավոր աստղակերպի վրա վայրԷջքի գործընթացը


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալության մասնագետները փետրվարի 21-ին սկսել են «Հայաբուսա-2» («Բազե-2») տիեզերական զոնդի վայրԷջքի գործողությունը Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում Է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Աստիճանական իջեցումը, ինչպես հայտնել Է գործակալությունը, սկսվել Է ընդամենը 900 մետր տրամագծով երկնային մարմնի մակերեւույթից 20 կիլոմետր բարձրությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայաբուսա-2»-ն աստղակերպի մակերեւույթին Է մոտենում վայրկյանում 40 սանտիմետր արագությամբ: Մասնագետների հաշվարկներով՝ ապարատը Ռյուգուի մակերեւույթին կհասնի փետրվարի 22-ին՝ իջեցման սկսվելուց մեկ օր անց: Դրանից հետո «Հայաբուսա-2»-ը մետաղական գնդակով կկրակի գետնին եւ անմիջապես փոշեկուլով կհավաքի բարձրացած ավազը եւ ապարի մանր նմուշները: Դրանից մի քանի վայրկյան անց ապարատը պետք Է մեկնարկի աստղակերպի մակերեւույթից: Ռյուգու («Վիշապի պալատ») աստղակերպը գտնվում Է Երկրի եւ Մարսի միջեւ: «Հայաբուսա-2»-ը դեպի աստղակերպ Է արձակվել 2014 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի Տանեգասիմա կղզու տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա գտնել ապարներ, որոնք այնտեղ անձեռնմխելի են մնացել մեր Արեգակնային համակարգի սկզբնավորման ժամանակից: Ենթադրվում Է, որ շուրջ 600 կիլոգրամ քաշով զոնդը 2020 թվականին կվերադառնա Երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ