1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մշակողները Apple-ի համար համապիտանի հավելվածներ կկարողանան ստեղծել 2021 թվականից. Bloomberg

Մշակողները Apple-ի համար համապիտանի հավելվածներ կկարողանան ստեղծել 2021 թվականից. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան արդեն մինչեւ 2021 թվականը ծրագրային ապահովման (ԾԱ) կողմնակի մշակողներին կարող Է հնարավորություն ընձեռել՝ ստեղծելու համապիտանի հավելվածներ, որոնք կաշխատեն ընկերության կողմից թողարկվող բոլոր հիմնական սարքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
«Marzipan կոդային անվանումը կրող բազմաստիճան նախագծի վերջնական նպատակն Է՝ մինչեւ 2021 թվականը մշակողներին հնարավորություն ընձեռել ստեղծելու մեկ հավելված, որը կաշխատի ինչպես iPhone եւ iPad սարքերի, այնպես Էլ MacBook եւ iMac համակարգիչների վրա»,-գործակալությունը մեջբերում Է Apple-ի այս նախաձեռնությանը ծանոթ մասնագետի խոսքը:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, նախագծի հաջող իրագործումը պետք Է բերի ԾԱ-ի ավելացման, որը կողմնակի մշակողներն ստեղծում են Apple-ի համար: Սպասվում Է նաեւ, որ կընդլայնվի այն սարքերի օգտագործումը, որոնք թողարկվում են ամերիկյան ընկերության կողմից: Ընդ որում՝ անցյալում կմնա ժամանակի այն շոշափելի տարբերությունը, որն առկա Է շարժական գաջեթների համար (iOS օպերացիոն համակարգ) եւ համակարգիչների համար (macOS օպերացիոն համակարգ) հավելվածների թողարկման միջեւ:
Ներկայում կողմնակի մշակողներին հարկ Է լինում ստեղծել իրենց հավելվածների երկուական տարբերակ՝ iOS-ի եւ macOS-ի համար: Դա նրանցից քիչ ռեսուրսներ չի խլում եւ արգելակում Է նոր ծրագրային պրոդուկտների շուկա դուրս գալը:
1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: 2018 թվականի օգոստոսին նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցել Է 1 տրիլիոն դոլարը, սակայն այնուհետեւ նվազել Է եւ ներկայում կազմում Է 800 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]