Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ

Հայաստանում զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր 
աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 26 մլն դրամի ներդրում, ստեղծել 200 նոր աշխատատեղեր՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 մլրդ 400 մլն դրամ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]