Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը շարունակում է ուսուցման գործընթացը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

ԱԻՆ-ը շարունակում է ուսուցման գործընթացը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում է հարյուրավոր այցելություններ Երևան քաղաքի և մարզերի դպրոցներ, նախակրթարաններ, մանկական ճամբարներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններ: Վարչության աշխատակիցները հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում են երկրաշարժի ընթացքում պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ ուսուցողական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, խաղ-վիկտորինաներ և ուսումնական տագնապ-տարհանման վարժանքներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս վարչության աշխատակիցները կայցելեն տեղական ինքնակառավարման մարմիններ` Երևան քաղաքի վարչական շրջաններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, որտեղ կկազմակերպվեն զրույց-քննարկումներ աշխատակիցների և ղեկավար անձնակազմի հետ, կտրվեն մասնագիտական խորհուրդներ և տեսական գիտելիքներ` երկրաշարժերի ժամանակ համակարգի արդյունավետ կառավարում իրականացնելու համար:

Այցելություններ կիրականացվեն նաև մասնավոր հաստատություններ` հյուրանոցներ, արտադրական ձեռնարկություններ և ժամանցի կենտրոններ, որտեղ կուսումնասիրվեն և կներկայացվեն տվյալ հաստատության ու սպասարկող անձնակազմի կարողությունները երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]