1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes

Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել Է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes-ը:

Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան Էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ Է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում Է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չԷ, դրա արժեքի գնահատումը կատարվել Է վաճառքների եւ շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաեւ ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների եւ վենչուրային կապիտալիստների գնահատումների: Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել Է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվում Էին Otto եւ Quelle կատալոգներով կանանց համար հագուստի վածառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաեւ ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվում Էր 1,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]