Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն սկսել են աշխատել առեւտրական գործարքի կոնկրետ ասպեկտների շուրջը. Reuters

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն սկսել են աշխատել առեւտրական գործարքի կոնկրետ ասպեկտների շուրջը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել առեւտրական գործարքի կնքման կոնկրետ ասպեկտների քննարկմանը, որը պետք Է վերջ դնի երկու պետությունների միջեւ արդեն ավելի քան կես տարի շարունակվող առեւտրական պատերազմին: Բանակցությունների մանրամասները փետրվարի 20-ին ներկայացրել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ աշխատանք Է տարվում պետությունների միջեւ փոխըմբռնման վեց հուշագրի վրա, որոնք վերաբերում են տեխնոլոգիաների հանձնմանը եւ կիբեռխարդախությանը, մտավոր սեփականության իրավունքներին, ծառայությունների, արժութային կարգավորման, գյուղատնտեսության, ինչպես նաեւ առեւտրի կարգավորման ոլորտներին: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Պեկինում կայացած կոնսուլտացիների ժամանակ ամերիկյան եւ չինական կողմերի ներկայացուցիչները քննարկումներ են վարել այն դրույթների շուրջը, որոնք կբովանդակեն այդ վեց փաստաթղթերը: Բացի դրանից, նշվում Է, որ կողմերն առարկայորեն քննարկում են 10 կատեգորիաների այն ապրանքների ցանկը, որոնք հեռանկարում Չինաստանն ավելի մեծ ծավալով կգնի պետությունների միջեւ առեւտրական պակասուրդի կրճատման համար: Տվյալ դեպքում խոսքը գլխավորապես վերաբերում Է գյուղատնտեսական արտադրանքին, Էներգակիրներին եւ կիսահաղորդիչներին: Այս շաբաթ Վաշինգտոնում Չինաստանի պատվիրակությունը մասնակցում Է ամերիկյան կողմի հետ վեճերի կարգավորման առեւտրական բանակցությունների հերթական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]