1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վայքում կկայանա «Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողովը

Վայքում կկայանա «Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների 
ազգային ծրագրի» աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում  կկայանա «Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողովը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

Հանդիպմանը ներկա են լինելու շուրջ երեք տասնյակ մասնագետ և փորձագետ պետական, մասնավոր, հասարակական, գիտական հաստատություններից։

«Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը» նպատակ ունի վերանայել ընձառյուծի պահպանության, մոնիթորինգի,  բնակչության ներգրավման, կրթական և այլ միջոցառումները՝ 10 տարվա կտրվածքով։

Այն մշակվելու է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» հիման վրա, որի մեկնարկը տրվել է 2017 թ․-ին Թբիլիսի քաղաքում կայացած համաժողովի ընթացքում։ Վերջինիս մշակմանը մասնակցել են    100-ից ավելի մասնագետներ տարածաշրջանից։ 

Ազգային ծրագրի մշակումն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական և կրթական նշանակություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]