Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը պաշտպանության բնագավառում: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը  փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- ասաց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ:

«Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի  հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում են մի շարք գործընկերների»,- ասաց Լևան Իգորիան:

Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]