Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Կիմ Չեն Ունի եւ Թրամփի գագաթնաժողովը կարող Է սահմանափակվել մեկ օրով. YTN


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը, որը նախատեսված Է փետրվարի 27-28-ին, կարող Է կրճատվել մինչեւ մեկ օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է YTN հարավկորեական հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների: Նրանց տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում Էր, որ ղեկավարները միմյանց հետ կշփվեն փետրվարի 27-ին եւ 28-ին, սակայն պլանները փոխվել են եւ այժմ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ունը եւ Թրամփը կսահմանափակվեն միայն մեկ օրով: Ի հաստատումն այս վարկածի, հեռուստաալիքը վկայակոչում Է Հանոյում ԱՄՆ-ի պատվիրակության գտնվելու ծրագիրը, որը հայտնվել Է նրա տրամադրության տակ:

Փաստաթղթի համաձայն, Թրամփը փետրվարի 27-ին հանդիպումներ կանցկացնի Վիետնամի ղեկավարության հետ, իսկ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները պլանավորված են հաջորդ օրը: Հեռուստաալիքի կողմից հարցված փորձագետները տարակարծիք են եղել այս փոփոխությունների պատճառների հարցում: Ոմանց կարծիքով, դա կարող Է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն չեն կարողացել համաձայնության գալ միջուկազերծման շուրջ: Մյուս մասնագետները, ընդհակառակը, գտնում են, որ բոլոր այդ հարցերն արդեն համաձայնեցված են նախնական կոնսուլտացիաների ընթացքում, ուստի երկու երկրների ղեկավարներին մնում Է միայն հաղորդակցվել միմյանց հետ եւ ստորագրել արդեն պատրաստ համաձայնագիրը, ինչի համար երկու օր չի պահանջվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ