Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ավստրիան պաշտպանում Է «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը. Կուրց

Ավստրիան պաշտպանում Է «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը. Կուրց

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան պլանավորում Է զարգացնել «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը եւ կշարունակի ռուսական գազի գնումները, քանի որ այն Էժան Է ամերիկյանից: Փետրվարի 20-ին այս մասին հայտարարել Է Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Սեբաստյան Կուրցն Ավստրիայի ORF-2 հեռուստաալիքի եթերում՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանցլերի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահը զրույցի ընթացքում դեմ Է արտահայտվել «Հյուսիսային հոսք – 2»-ին: Ըստ որում, ինչպես նշել Է Կուրցը, Վիեննան պաշտպանում Է այդ նախագիծը, քանի որ շահագրգված Է Ավստրիայի Էներգամատակարարման անվտանգության հարցում, մասնավորապես, ջեռուցման եւ արտադրական կարիքների բավարարման նպատակով: Ավստրիայի կանցլերը խոստացել Է շարւնակել գազատարի զարգացումը: Կանցլերն ընդգծել Է, որ քանի դեռ ռուսական գազի գներն ավելի ցածր են, քան ամերիկյան գազինը, Մոսկվան այս հարցում Վիեննայի համար ավելի գրավիչ գործընկեր Է մնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]