Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը հայտարարել է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալելու մասին

Արայիկ Հարությունյանը հայտարարել է կուսակցական շինարարության ավելի բուռն 
աշխատանք ծավալելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախի նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը թողնում է սեփական դիմումի համաձայն և սկսում է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սահակյանին, ով 2007թ. հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:

Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները:

Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման».- գրել է Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արայիկ Հարությունյանը ղեկավարում է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն Արցախում ամենախոշոր կուսակցությունն է: Կուսակցությունն Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի: «Հայրենիք» խմբակցությունն Արցախի խորհրդարանում ներկայացված է 14 պատգամավորով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]