1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անհայտ անձինք հարձակվել են Էկվադորում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա

Անհայտ անձինք հարձակվել են Էկվադորում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ զինյալներ փետրվարի 20-ին հարձակում են կատարել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:

«Նրանք տարել են հյուպատոսական բոլոր գանձումները, ծեծել դիվանագիտական անձնակազմին եւ մեզ ծաղուծանակի ենթարկել մեր քաղաքական հայացքների համար»,- հայտարարել Է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ֆեռնանդո Բելլոն, որի խոսքը մեջբերել Է գործակալությունը: Դիվանագետի խոսքով հարձակողները յոթն են եղել: Էկվադորի ոստիկանության աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել Էր պետության նախագահ: ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ: Մադուրոն իրեն հայտարարել Է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել Է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]