1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ը պատրաստ Է մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները. Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ Է մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք Է առաջինն ընդառաջող քայլեր անեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռեւս մնում են: Ես կցանկանայի վերացնել դրանք, բայց նախ պետք Է ընդառաջ քայլեր տեսնեմ մյուս կողմից»,- փետրվարի 20-ին ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարն Սպիտակ տանը լրագրողների առջեւ ունեցած ելույթի ժամանակ: «Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շատ մեծ տնտեսական ներուժ ունի իր դիրքի շնորհիվ՝ շուրջը Ռուսաստանն Է, Չինաստանը եւ Հարավային Կորեան: Կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ունը) դա հասկանում Է»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:
«Չեմ կարծում, թե դա լինի մեր վերջին հանդիպումը: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասել Է Թրամփը ղեկավարների երրորդ գագաթնաժողովի հեռանկարների մասին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ից 28-ը Վիետնամի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]