Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աննկուն կամքով Քրիստոֆերի մասին պատմող դետեկտիվ-դրաման կներկայացվի Տիկնիկային թատրոնի բեմում

Աննկուն կամքով Քրիստոֆերի մասին պատմող դետեկտիվ-դրաման կներկայացվի 
Տիկնիկային թատրոնի բեմում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր ներկայացմամբ: «Քրիստոֆեր» բեմադրության առաջնախաղերը նախատեսված են մարտի 15-16-ին:

«Անգլիացի գրող Մարկ Հեդոնի այս պիեսը բեմադրվել է Բրոդվեյում, Լոնդոնի ազգային, Ռուսաստանի «Սովրեմեննիկ» թատրոններում: Ներկայացումները մշտապես լեփ-լեցուն դահլիճներում են անցնում: Հուսամ՝ մեզ մոտ էլ այդպես կլինի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ պիեսը սովորեցնում է պայքարել, դիմագրավել բոլոր այն դժվարություններին, որոնք ծառանում են մարդու առաջ: «Մեզանից յուրաքանչյուրը հաճախ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ ասում է՝ չի կարող, չի ստացվի, չի լինի և այլն: Ներկայացման գլխավոր հերոսը՝ Քրիստոֆերը, առաջնորդվում է այն գաղափարով, որ երազանքները պետք է դարձնել նպատակներ և գնալ դրանց ետևից: Նա բոլորին սովորեցնում է սիրել»,-պատմեց Մովսեսյանը:

Ռեժիսորը հավելեց, որ ներկայացումը թեթև է, և ինքը կցանկանա, որ այն դիտեն նաև բոլոր ծնողները: «Այս բեմադրությունը նայելով՝ նրանք իրենց երեխաների հետ շփվելիս կփոխեն, կվերանայեն որոշ բաներ»,- եզրափակեց Սամսոն Մովսեսյանը:

«Քրիստոֆերը» պատմում է 15 տարեկան տղայի մասին, որն աուտիզմի սինդրոմ ունի: Տղան հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում, Սուինդոն քաղաքում, որտեղ էլ ծավալվում են պիեսի իրադարձությունները: Հոր խոսքով՝ Քրիստոֆերի մայրը մահացել է 2 տարի առաջ՝ սրտի կաթվածից: Ամեն ինչ սկսվում է այն բանից հետո, երբ Քրիստոֆերն այգում հայտնաբերում է հարևանի սպանված շանը։

Ներկայացման մեջ զբաղված են Հրաչյա Գյումբալյանը, Միկա Վաթինյանը, Ինա Հախնազարյանը, Սոնա Մաթևոսյանը, Տաթև Մելքոնյանը, Սյուզաննա Պապոյանը, Մուրադ Նադիրյանը, Արթուր Նազարյանը, Լիլիթ Մուրադյանը, Սյուզաննա Ադամյանը:  Նկարիչն է Միկա Վաթինյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]