Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեյն առաջընթաց Է արձանագրել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում

Մեյն առաջընթաց Է արձանագրել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ իրեն հաջողվել Է առաջընթացի հասնել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պայմանավորվեցինք, որ լուծում գտնելու շուրջ աշխատանքը կշարունակվի տեմպով, ժամանակը շատ մեծ կարեւորություն ունի, եւ մեր շահերից Է բխում այն, որ երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, նա դա անի կանոնակարգված: Այս առումով մենք առաջընթացի հասանք»,- ասել Է Մեյը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:

ԵՀ-ի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել են փետրվարի 20-ի երեկոյան՝ ամփոփելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու ապահովմանն ուղղված իրենց համատեղ ջանքերի արդյունքները այն գործընթացին համապատասխան, որն սկսվել Է փետրվարի 7-ին, նշվում Է կողմերի՝ տարածված համատեղ հայտարարության մեջ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում Է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի համար ապահովագրական պլանին (բեքստոպ): «Երկու ղեկավարները հավաստեցին Իռլանդիա կղզում կոշտ սահմանից խուսափելու եւ ԵՄ-ի ու Միացյալ Թագավորության ներքին շուկայի ամբողջականությունը հարգելու իրենց պարտավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, թե «կողմերը համաձայնել են, որ բանակցությունները կառուցողական Էին, եւ հաստատակամորեն կոչ են արել իրենց համապատասխան բանակցող թիմերին՝ տարբերակների ուսումնասիրումը շարունակել դրական ոգով»: Ժան Կլոդ Յունկերը եւ Թերեզա Մեյը պայմանավորվել են իրադրությունը վերստին քննարկել առաջիկա օրերին եւ հանդիպել մինչեւ փետրվարի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am