1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված երկու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված երկու ավտոմեքենաների վարորդները 
տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 20-ին, ժամը 15:53-ին տեղեկություն է ստացել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղին հարակից տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

պ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, արզվել է, որ բախվել են «Kia» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1956 թ.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն  հոսպիտալացվել է Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Հ. Հ.-ն`  Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]