Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու անձին ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ