Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Դարերի խորքից». ԵՊՀ-ում ցուցադրվեց Հայաստանը պարսկերենով ներկայացնող առաջին վավերագրական ֆիլմը

«Դարերի խորքից». ԵՊՀ-ում ցուցադրվեց Հայաստանը պարսկերենով ներկայացնող 
առաջին վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր կազմակերպել էր «Դարերի խորքից» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Ռոբերտ Մաթոսյանը: Նա բազմաթիվ վավերագրական ֆիլմերի, սցենարների և կինոյի մասին գրքերի, հոդվածների հեղինակ է: 1969-90 թթ. հիմնադրել և խմբագրել է կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը:

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշում է, որ Ռոբերտ Մաթոսյանի ստեղծագործություններն իրենց զգալի դերն են ունեցել ընթերցողների և առհասարակ՝ հանդիսատեսի ինտելեկտուալ և գեղագիտական մտքի ձևավորման հարցում:

Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Ռոբերտ Մաթոսյանի խմբագրած «Ֆիլմ» թերթի խմբագրությունը համարում էին ազատ խոսքի խոսափող:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Նունիկ Դարբինյանը, ներկայացնելով փաստագրական ֆիլմերի առանձնահատկությունները, նշեց, որ ժանրը կարևոր է, քանի որ նկարագրում է իրականությունն ինչպես որ այն կա:

Նա ասաց, որ փաստագրական ժանրն իրանական կինոյի անբաժան մասն է:

Խորհրդային տարիներին պատկերացումները երկրների մասին այլ էին, օրինակ՝ հայերի համար Հայաստանը դիտվում էր որպես երազանքների երկիր, իսկ անկախացումից հետո այդ պատկերը փոխվեց: Այս ֆիլմը եղավ առաջինը, որ ներկայացրեց իրականությունը:

Ռոբերտ Մաթոսյանը պատմեց, թե ինչպես էին անցկացվում նկարահանումները նորանկախ Հայաստանում: Նա վերհիշեց, թե ինչպես էին էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով ստիպված սարքավորումները լիցքավորում մետրոյում: Նա մատնանշեց նաև ֆիլմի արևելյան տեմպը, երաժշտությանը:
Ֆիլմում իրենց ուրույն տեղն ունեին Միջին Արևելքի արվեստի թանգարանի առաջին ցուցադրությունը, Հայաստանում առաջին պարսկական դպրոցը, Երևանի Կապույտ մզկիթը:

Ֆիլմը վավերագրել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի բացման միջոցառումը, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան Գեորգի Նալբանդյանի ելույթը:

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով ռեժիսորին և ներկաներին, կարևորեց ուսուցչի կոչումը, որ կրում էին թե՛ առաջին պարսկերենի ուսուցիչները, թե՛ դասախոսները:

Ի դեպ, Ռոբերտ Մաթոսյանն ուսմանը զուգահեռ աշխատել է համալսարանի կինո-ֆոտո լաբորատորիայում՝ «Երևանի համալսարան» թերթին ապահովելով իլյուստրացիաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]