Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վերք» գիրքն արաբալեզու ընթերցողին կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմությունը

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վերք» գիրքն արաբալեզու ընթերցողին 
կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արշակ Փոլադյանի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վերք» արաբերենով հրատարակված գիրքն արաբալեզու ընթերցողներին կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ողջ պատմությունն ու հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց գրքի հեղինակը:

«Երկար տարիներ արաբական տարածաշրջանում իբրև դեսպան աշխատելով, միշտ էլ նկատել եմ, որ կա տեղեկատվության պակաս Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: Կամ էլ այն ադրբեջանցիների կողմից եղել է նենգափոխված: Դա ինձ ստիպեց, որ ես ձեռնարկեմ այս աշխատանքը: Այստեղ հիմնականում անդրադարձել եմ պատմական անցյալին, ներկային, կարգավորման գործընթացին և հատկապես Մերձավոր Արևելքում թյուրքական ցեղերի տարածմանը, որը սկիզբ է առել 11-րդ դարում: Հատուկ այս բաժինը ներառել եմ, որպեսզի արաբալեզու ընթերցողի համար հստակ լինի, թե խոսքն ինչի մասին է, որովհետև ադրբեջանցիներն օր ու գիշեր կեղծում են պատմությունը, փորձում են ցույց տալ իրենց տեղաբնիկ լինելու հանգամանքը»,- ասաց Փոլադյանը:

Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է: Այն հրատարակվել է 2018թ. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց գրքի առկայությունը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ներկայացնում է մի ժողովրդի պատմություն, որն իր ամբողջ գոյության ընթացքում պայքարել է իր խաղաղության համար:

«Այս գրքում պատմվում է մեր ժողովրդի մասին, որը ցանկանում է անվտանգություն և խաղաղություն իր համար ու պատրաստ է պայքարել դրա համար: Եվ մեր վճռականությունը խաղաղության համար բավական ամուր է»,- ասաց Մնացականյանը:

Արշակ Փոլադյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վերք» գիրքը նվիրված է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]