Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. 
փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման վերաբերյալ փետրվարի 20-ին կայացած քննարկումը, որին մասնակցել է նաև Նիդերլանդների դեսպանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Յոհաննես Դաուման քննարկել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմաններն ու Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է նիդերլանդական կապիտալի առկայությունը Հայաստանում, որպես ճիշտ բիզնես մշակույթի ներդրող: Մհեր Գրիգորյանը առանձնակի շեշտել է Հոլանդական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը կընդլայնի իր ծրագրերը մասնավոր հատվածում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու տնտեսական գործունեության թափանցիկության բարձրացմանը մեր երկրում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, Հայաստանում կապիտալի շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ: 
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]