Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարար Խաչատրյանը և Բուլղարիայի դեսպանը միջկառավարական հանձնաժողովի  նիստի արդյունավետ անցկացման հույս են հայտնել

Նախարար Խաչատրյանը և Բուլղարիայի դեսպանը միջկառավարական հանձնաժողովի 
 նիստի արդյունավետ անցկացման հույս են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։

Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]