Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը «խելացնոր Բեռնի Սանդերսին» հաջողություն Է մաղթել 2020 թվականի նախագահական ընտրարշավում

Դոնալդ Թրամփը «խելացնոր Բեռնի Սանդերսին» հաջողություն Է մաղթել 2020 թվականի նախագահական ընտրարշավում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն Է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել Է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խելացնոր Բեռնին հենց նոր մրցավազքի մեջ մտավ: Հաջողություն եմ մաղթում նրան»,-փետրվարի 20-ին գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում: Հայտարարելով ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, 77-ամյա Սանդերսն ասել Է. «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել Է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել Էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին: 2016 թվականին Սանդերսն իր թեկնածությունն Էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին: Ավելի վաղ Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր թեկնածությունն Է առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու համար: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) եւ Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am