Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ ցուցահանդես-վաճառքը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ ցուցահանդես-վաճառքը նվիրվեց 
Հովհաննես Թումանյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հրատարակչություններ ու գրատներ իրենց գրքերի լավագույն հավաքածուները զեղչերով ներկայացնում են «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքի շրջանակում: Այն անցկացվում է  փետրվարի 18-21-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 20-ին  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

«Տոնավաճառն այս տարի 15 տարեկան է և նշանավորվում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակով: Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս: Հատկապես այս  օրերին Հայաստանը շնչում է Թումանյանով և նրա ստեղծագործություններով:  Գիրք նվիրելու մշակույթը ծնվեց բանաստեղծի շնորհիվ, գրող, որը բոլոր ժամանակների  ամենաընթերցված, ամենաընթերցվող, ամենահրատարակված և ամենավաճառվող հեղինակն է»,-նշեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով`  Հայաստանում փետրվարի 19-ը տոն է` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:  «Բանաստեղծ, արձակագիր գրական և հասարակական գործչի 150-ամյակը մեծ շուքով  նշվեց Հայաստանում և նշվելու է ամբողջ տարվա ընթացքում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-վաճառքին` Ղարիբյանն ասաց, որ այն կարևոր հարթակ է, որտեղ մեկտեղվում է հայաստանյան հրատարակչությունների  մանկական գրքի ողջ գունապնակը: «Երեխաներն իրենց ծնողների հետ այստեղ հնարավորություն են ունենում ծանոթանալ նորանոր ստեղծագործությունների, ձեռք բերել գեղեցիկ  ձևավորումներով գրքեր ու մասնակցել գրադարանի  կազմակերպած բազմաբնույթ, հետաքրքիր, ուսուցողական միջոցառումներին»,-ասաց Ղարիբյանն ու բոլորին շնորհավորեց գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կազմակերպվող տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

Քառօրյա ծրագրի շրջանակում իրականացվում են շնորհանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, զրույցների շարքեր, «Հովհաննես Թումանյան և Կոմիտաս-150» խորագրով ցուցահանդես, հեքիաթապատումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, ինչպես նաև ուրախ ծրագիր մանուկների համար՝ թումանյանական մոտիվներով ակվագրիմ, ֆլեշմոբ, պղպջակներով շոու:

Ցուցահանդես-վաճառքի շրջանակում իրականացվում են նաև գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները:

Տոնավաճառն իրականացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության, «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]