Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Բրիտանացի երեք պահպանողական պատգամավորներ կուսակցությունից դուրս են եկել Brexit-ի ֆոնին


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել Է դուրս գալ կուսակցությունից: Այդ մասին փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել Է Համայնքների պալատի անդամ Աննա Սուրբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բացի Սուրբիից, կուսակցությունից որոշել են դուրս գալ Հայդի Ալենը եւ Սառա Վուլասթոնը: Պատգամավորների նամակում, որը Սուրբին հրապարակել Է Twitter-ում, ասվում Է, որ իրենց այդ որոշումն ընդունելու Է դրդել կառավարության անհարկի մերձեցումը Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության եւ European Research Group (ERG) հետազոտական խմբի հետ, որի մեջ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, մտնում են Պահպանողական կուսակցության մոտավորապես 60 անդամներ: ԶԼՄ-ների պնդմամբ, այդ հետազոտական խմբի անդամները Brexit-ի արմատական տարբերակի կողմնակիցներ են:

«Մենք գտնում ենք, որ այլեւս չենք կարող մնալ այնպիսի կառավարություն ձեւավորած կուսակցության մեջ, որի քաղաքականությունը եւ գերակայությունները գտնվում են ERG-ի եւ Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության նման իշխանության տակ: Brexit-ը փոխակերպեց Պահպանողական կուսակցությանը՝ ի չիք դարձնելով նրա արդիականացման բոլոր ջանքերը»,-հայտարարել են պատգամավորները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել Է, թե ինքը վշտացած Է պատգամավորների որոշումից, նշելով, որ «իհարկե, ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հարցը երկար ժամանակ տարաձայնությունների աղբյուր Էր ինչպես ձեր կուսակցության մեջ, այնպես Էլ մեր երկրում»: Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությունը Մեյին անհրաժեշտ Էր այն բանի համար, որ Brexit-ի շուրջ իր գործարքն անցկացնի խորհրդարանով: Ներկայում Մեյը փորձում Է փոփոխություններ մտցնել իռլանդական սահմանի վերաբերյալ «ապահովագրական պլանում», որը մտնում Է Brexit-ի մասին համաձայնագրի մեջ, ինչը նույնպես դիտարկվում Է որպես այս կուսակցության հետ փոխզիջման գնալու փորձ: Պահպանողական կուսակցությունից դուրս եկած պատգամավորները հայտարարել են անկախ խմբին միանալու մտադրության մասին, որն ավելի վաղ բրւիտանական խորհրդարանում ձեւավորվել Է այն պատգամավորների կողմից, որոնք հեռացել են Լեյբորիստական կուսակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ