1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում կենդանիների կենսաապահովման կետեր կառուցելու հնարավորությունը

ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում կենդանիների կենսաապահովման 
կետեր կառուցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԿԵ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել այդպիսի հավաքատեղիի ստեղծումը՝ նշելով, որ այս այցը կարելի է համարել առաջիկայում կենդանիների նույնպիսի կենսաապահովման կետեր Հայաստանում ևս կառուցելու մեկնարկ:

Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել տամադրելու հնարավոր աջակցություն, մասնավորապես՝ Վրաստանի փորձը տեղում ուսումնասիրելու, ճանապարհների քարտեզագրման, փորձագետի տրամադրման հարցում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]