Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. IDEX-2019-ի Հայաստանի ելույթը միջազգային բարձր գնահատականի է արժանացել

Զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. IDEX-2019-ի Հայաստանի 
ելույթը միջազգային բարձր գնահատականի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվախ, կատարյալ, զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես է միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում: «Պարզվում է՝ Հայաստանը համաշխարհային գերտերություն է ռազմական նվագախմբի առումով: Գեներալն անվախ կերպով, անվնաս անցնում էր սրերի միջով, որոնք իդեալական համաչափությամբ շարժվում էին վերևից ներքև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը տպավորված էր և պատվո պահակախմբի ելույթն ուղեկցվում էր ծափողջույններով:

ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի դիտարժան ելույթը չի վրիպել նաև «The Guardian»-ի աչքից: Հոդվածագիրը ծավալուն հրապարակմամբ անդրադարձ է կատարել IDEX-2019 ցուցահանդեսին և նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախումբն այլ խմբերի հետ մեծ ու տպավորիչ շոու է ներկայացրել:

IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար: Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]