Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետությունը առողջապահության բյուջեի ավելացման հաշվին գրեթե բոլոր բժշկական կենտրոնների պետպատվերի համար ֆինանսավորումը բարձրացրել է

Պետությունը առողջապահության բյուջեի ավելացման հաշվին գրեթե բոլոր բժշկական 
կենտրոնների պետպատվերի համար ֆինանսավորումը բարձրացրել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բյուջեի 10 մլրդ դրամ աճի հաշվին այս տարի գրեթե բոլոր բժշկական կենտրոններին պետպատվերի համար հատկացրել է ավելի շատ գումար, մի քանիսը ստացել են ավելի քիչ՝ հիմք ընդունելով նախորդ տարի իրականացրած ծառայությունների քանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Առողջապահության 2019թ. բյուջեով եղել է մոտ 10 մլրդ դրամի աճ, հետևաբար գրեթե բոլոր բժշկական կենտրոնները ստացել են ավելի շատ գումար, քան 2018-ին: Ընդամենը մի քանի բժշկական կենտրոն Երևանում ստացել են քիչ, քանի որ գումարների բաշխումը կատարվել է  այն սկզբունքով, թե նախորդ տարի որքան ծառայություն են մատուցել՝ այդ թվում վճարովի ծառայություններ: Եվ «Աստղիկ», «Էրեբունի», «Արաբկիր», «Հանրապետական» հիվանդանոցներինը աճել է: Բոլորի մոտ եղել է բյուջեի աճ, և դա վերանայվելու է նաև տարվա ընթացքում՝ հնարավոր է  լինեն իջեցումներ և բարձրացումներ տարբեր ԲԿ-ներում: Շատ իջեցումներ են եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մի փոքր՝ Նորք -Մարաշում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի կատարողականը իջել էր»,-ասաց Թորոսյանը:

Թորոսյանը, սակայն, նշեց՝ բոլոր հիվանդանոցներում կան ծառայություններ, որոնց ֆինանսավորումը կայուն է մնում՝ անկախ կատարված այլ ծառայություններից: Դրանք են դիալեզի, ծննդօգնության, սրտի ստենտավորման և մի շարք այլ ծառայություններ:

Առողջապահության նախարարությունը այս տարվա փետրվարից «Stand for life» ծրագրի նման ներդրել էր նաև գլխուխեղի անոթների ստենտավորման ծրագիր: Նախարարը նշեց՝ դրանց համար ևս հավելյալ գումարներ են ուղղվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոցին» ու «Էրեբունի» բժշկական կենտրոնին: 2019թ. դժվարամատչելի ծառայությունների համար Գյումրիի ու Գորիսի բժշկական կենտրոնները ևս ավելի շատ գումար են ստացել:

Անդրադառնալով ՄԻՊՍ բժշկական կենտրոնին տրվող գումարներին՝ նախարարը նշեց՝ նախկինում տրվել է 25 մլն դրամ, դարձել է 50 մլն դրամ՝ այդ կենտրոնի 600 մլն դրամ շրջանառության շրջանակներում: «Այդ կենտրոնը 2017-ին ընդհանրապես պետպատվերի համար գումար չի ստացել, 2018-ին մարտին ստացել է 25 մլն դրամ, եղել է ամենաքիչ ստացող կենտրոնը»,-եզրափակեց Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]