Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հազվագյուտ սեւ պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել

Հազվագյուտ սեւ պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC America հեռուստաալիքը հրապարակել Է պինգվինի ամենահազվագյուտ առանձնյակի կադրեր, որը գործնականում ամբողջովին սեւ գույնի Է: Facebook-ում հրապարակված տեսահոլովակի վրա ուշադրություն Է դարձրել Huffpost հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնարավոր Է՝ դա սեւ պինգվինի առաջին կադրերն են պատմության մեջ»,- գրված Է վայրի բնության մասին Dynasties («Դինաստիաներ») հաղորդման մի դրվագի մեկնաբանություններում: Տեսահոլովակում ասվում Է, որ դա, հավանաբար, միակ ողջ մնացած առանձնյակն Է աշխարհում:

Հրատարակության տվյալներով՝ մելանիզմի հարուցած մուտացիան պարբերաբար հանդիպում Է բնության մեջ, սակայն կենդանու սեւ գունավորումը գրավում Է գիշատիչների ուշադրությունը, եւ բացառիկ առանձնյակներն արագորեն ոչնչանում են: Սեւ պինգվինը, որն ապրել Է մինչեւ չափահաս ցեղակիցների տարիքը, անտարակույս եզակի երեւույթ Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]