1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինն ընդունել Է, որ ՄՓՀՀՊ-ն հնացել Է

Պուտինն ընդունել Է, որ ՄՓՀՀՊ-ն հնացել Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել Է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, իրոք, 1987 թվականին այդ պայմանագրի կնքման պահից լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում,-հայտարարել Է նախագահը Դաշնային ժողովին հղած ուղերձում:-Բազմաթիվ երկրներ զարգացնում Էին եւ շարունակում են զարգացնել այդ սպառազինությունները, իսկ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը՝ ոչ, մենք ինքներս ենք մեզ կամավոր սահմանափակել: Նման իրադրությունը, իհարկե, կարող Է հարցեր առաջացնել»:

«Բայց ամերիկացի գործընկերներին հարկավոր Էր այդպես Էլ ասել, ասել ազնվորեն, այլ ոչ թե մտացածին մեղադրանքներ օգտագործել ՌԴ-ի հասցեին պայմանագրից իրենց միակողմանի դուրս գալը հիմնավորելու համար»,-ընդգծել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]