Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նաթանյահուն չեղյալ Է հայտարարել ուղեւորությունը Մոսկվա

Նաթանյահուն չեղյալ Է հայտարարել ուղեւորությունը Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ Է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք Է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Jerusalem Post թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ կառավարության ղեկավարն այդ որոշումն ընդունել Է երկրի ներքաղաքական իրադրության պատճառով: Փետրվարի 19-ին Կրեմլում հայտարարել Էին, որ Պուտինի եւ Նաթանյահուի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 21-ին:

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջը, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,- հայտնել Էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]