Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիր Զելենսկին առաջատարն Է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում

Վլադիմիր Զելենսկին առաջատարն Է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն Է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Ալեքսանդր Ռազումկովի անվան Տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, փետրվարի 20-ին հրապարակված տվյալների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 17,5 տոկոսը, իսկ նրանց շրջանում, ովքեր կողմնորոշվել են ընտրության հարցում, 19 տոկոսը: Ընդ որում՝ ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու մոտավորապես հավասար շանսեր ունեն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (համապատասխանաբար 13,1 տոկոս եւ 16,8 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (11,5 տոկոս եւ 13,8 տոկոս):

Միեւնույն ժամանակ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին մտադիր Է աջակցել հարցման բոլոր մասնակիցների 5,9 տոկոսը եւ նրանց 7,3 տոկոսը, ովքեր գալու են ընտրություններին, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության հիմնադիրներից մեկին՝ Յուրի Բոյկոյին՝ 6,3 տոկոսը (7,1 տոկոսը), Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 4,3 տոկոսը (4,8 տոկոսը): Մնացած թեկնածուները հավաքում են 3 տոկոսից պակաս ձայներ:

Հարցման համաձայն, երկրորդ փուլում Զելենսկին հաղթում Է ինչպես Պորոշենկոյին (բոլոր հարցվածների 32,2 տոկոսը եւ 19,1 տոկոսը), այնպես Էլ Տիմոշենկոյին (հարցվածների 28,7 տոկոսը պատրաստ Է ձայնը տալ Զելենսկու օգտին, 18,6 տոկոսը՝ Տիմոշենկոյի օգտին): Այն դեպքում, եթե երկրորդ փուլում հայտնվեն Տիմոշենկոն եւ Պորոշենկոն, նրանք, սոցիոլոգների կարծիքով, հաղթանակի հավասար շանսեր ունեն (22,4 տոկոս եւ 20,0 տոկոս): Հարցման ժամանակ մշակվել են 18-ից բարձր տարիքի 2016 հարցվածների պատասխանները:

Ընտրանքի վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահի պաշտոնի համար գրանցել Է 44 թեկնածուների: Ներկայիս նախագահական ընտրարշավը, որն Ուկրաինայում անցկացվում Է 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, ռեկորդային Է պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվաքանակով: 2014 թվականին նախորդ վաղաժամկետ ընտրություններում ընտրարշավին մասնակցել Է 23 թեկնածու, 2010 թվականին նախագահ դառնալու ցանկություն Էր հայտնել 18 թեկնածու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]