Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ը որոշել է հերթական համագումարի անցկացման օրը

«Ժառանգություն»-ը որոշել է հերթական համագումարի անցկացման օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը փետրվարի 19-ին կայացած նիստում որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երեւանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:

Համագումարի ընթացքում կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձեւը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]