Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհը Վենեսուելայի կողմը կկանգնի ԱՄՆ-ի զինված ներխուժման դեպքում. Մադուրո

Աշխարհը Վենեսուելայի կողմը կկանգնի ԱՄՆ-ի զինված ներխուժման դեպքում. Մադուրո

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն Է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ԱՄՆ-ի կայսրությունը հարձակում գործի Վենեսուելայի վրա, աշխարհի ժողովուրդները ոտքի կկանգնեն եւ կսկսեն մարտնչել նրա հետ մեկտեղ»,- նշել Է նա՝ փետրվարի 19-ին ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առջեւ: Այդ միջոցառումը հեռարձակվել Է պետության ղեկավարի Twitter-ում: Ինչպես ընդգծել Է Մադուրոն, Վենեսուելան աշխարհաքաղաքական դիմակայության Էպիկենտրոնում Է հայտնվել ԱՄՆ-ի, որը ձեռնարկում Է «ագրեսիվ, միակողմանի, կայսերապետական գործողություններ», եւ նրանց միջեւ, ովքեր հանդես են գալիս «բազմակողմանի ժողովրդավարական մոտեցման օգտին՝ հիմնված միաբանության, ներդաշնակության եւ աշխարհի ժողովուրդների միջեւ երկխոսության վրա»:

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում Ֆլորիդայի նահանգի միջազգային համալսարանում ելույթի ժամանակ, որը նվիրված Էր Վենեսուելայի իրադրությանը, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը «քննարկում Է բոլոր տարբերակները» հանրապետության ներքաղաքական ճգնաժամի լուծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am