1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԳԱԱ նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն է ընտրել

ՀՀ ԳԱԱ նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 
տնօրեն է ընտրել

ԵՐԵՎԱն, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գիտություններիազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն  ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:

Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]