Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գալապագոսներում գտել են հսկայական կրիա, որի տեսակն անհետացած Էին համարում 100 տարի

Գալապագոսներում գտել են հսկայական կրիա, որի տեսակն անհետացած Էին համարում 
100 տարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալապագոսյան կղզիներում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի հսկայական կրիա, որը 100 տարի անհետացած Էր համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել Է Գալապագոսյան կղզիների Ազգային բնայգին:

«Գիտարշավի մասնակիցները, որը գլխավորում են Ազգային բնայգին եւ Galapagos Conservancy կազմակերպությունը, Ֆեռնանդինա կղզում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի կրիայի հասուն Էգի, որի ներկայացուցիչները, ինչպես կարծում Էին, անհետացել են 100 տարի առաջ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Գալապագոսներում այժմ ապրում են ընդհանուր առմամբ 11 տեսակի հսկայական կրիաներ: Մինչ այժմ եւս չորս տեսակ Էր անհետացած համարվում: 1978 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն Գալապագոսյան կղզիները ներառել Է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]