Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ութերորդ պատգամավորն Է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոան Ռայանը դարձել Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել Է Լեյբորիստական կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է The Guardian-ը:

Ռայանը հայտարարել Է, որ ինքը կուսակցության անդամ Է եղել չորս տասնամյակ, սակայն այլեւս չԷր կարող դրանում մնալ հակասեմիտիզմի պատճառով: Նա հայտնել Է անկախ խումբ անցնելու մասին, որն ստեղծել են ավելի վաղ կուսակցությունը լքած պատգամավորները:

Ավելի վաղ բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից:

Ընդամենը լեյբորիստները 256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանի յոթ անդամների հեռանալը Լեյբորիստական կուսակցության ներսում խոշորագույն պառակտումն Է դարձել 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկավ չորս քաղաքական գործիչ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Լուսիանա Բերգերը՝ նրանցից մեկը, ովքեր որոշել են լքել կուսակցությունը, հայտարարել Է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» Է դարձել:

Խորհրդարանի եւս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, հայտարարել Է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում Է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել եւ հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին:

Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում Է նաեւ Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչեւ 2015 թվականը եղել Է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել Է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գեւին Շուքերը եւ Էնն Քոֆին: Բերգերն ընդգծել Է, որ բոլոր յոթ պատգամավորները կմնան խորհրդարանում եւ այնտեղ կաշխատեն որպես «անկախ խումբ»:

Քորբինն ինքը հայտարարել Է, որ վշտացած Է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների Է ոգեւորել» վերջին ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ